-
25.09.2020|
00:48
Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետևից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով:
-
24.09.2020|
22:26
Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո ս. թ. սեպտեմբերի 14-ին, Pastinfo.am-ի տեղեկացմամբ, «կուրացման ախտանիշով» հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը:
-
24.09.2020|
14:23
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է:
-
23.09.2020|
21:12
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։
-
23.09.2020|
13:36
«ՆՈՐՔ» ԻԿՀ-ի բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը հրապարակել է բուժհաստատության անձնակազմի՝ ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը.
-
21.09.2020|
13:51
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, հիվանդությունից մահացության ցուցանիշներով: worldometers.info կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 000, մահացության ցուցանիշը՝ 314:
-
20.09.2020|
21:14
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
-
20.09.2020|
13:43
Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը՝ գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
-
18.09.2020|
11:29
Յուրաքանչյուր տարի՝ կարեւորելով հայ բուժաշխատողի դերն ու կարեւորությունը, «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը այս տարի եւս խրախուսական մրցանակներ հանձնեց հայ անվանի բժիշկներին ու բուժաշխատողներին՝ առավելապես կարեւորելով առաջնագծի բժիշկների՝ այս ամիսների տքնաջան աշխատանքն ու նվիրական ծառայությունը։
-
18.09.2020|
11:22
Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը մոտենում է 30 միլիոնին (29,6 միլիոն), մահացել է 935,8 հազար մարդ: Իրավիճակը լուրջ է Հնդկաստանում՝ 5 միլիոն վարակված, որ երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո: 82 000 մարդ մահացել է (երրորդն ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո):